Մինչև հունվար լուրջ կադրային փոփոխություններ կարվեն. ինչ է խոսվել փակ դռների ետևում. «Հրապարակ»
Advertisement 1000 x 90

Մինչև հունվար լուրջ կադրային փոփոխություններ կարվեն. ինչ է խոսվել փակ դռների ետևում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բացի Պուտին-Փաշինյան այցի պաշտոնական լրատվությունից, բոլորին հետաքրքրում է, թե ինչ է խոսվել փակ դռների ետեւում, եւ ինչ արդյունք է տվել այս հանդիպումը։ Ըստ ռուսական կուլիսներից ստացվող տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը փորձել է ամեն ինչ անել Վլադիմիր Վլադիմիրովիչի վստահությունը շահելու եւ իր նպատակների մաքրության մեջ համոզելու համար։ Եվ ուղղակի կամ անուղղակի հասկացրել է, որ ինքն առճակատման գնալու մտադրություն չունի՝ պատրաստ է համագործակցել եւ բոլոր կնճռոտ հարցերում զիջումների գնալ։

Եթե խնդիրը «սորոսյան» եւ առհասարակ ամերիկյան ազդեցության կադրերն են, ապա պատրաստ է փոխել, մանավանդ՝ այնպես չէ, որ սրանք «երկնքից աստղեր են իջեցնում»։ Հիշեցնենք, որ այդ ցուցակի առաջին հորիզոնականում ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ Այնպես որ, մինչեւ հունվար որոշ կադրային փոփոխություններ կարվեն»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:



Նման նյութեր