Ծափ՝ զոմբիներ. Կարմեն Դավթյան
Advertisement 1000 x 90

Ծափ՝ զոմբիներ. Կարմեն Դավթյան

Էն բանը:

Սերժի ժամանակ տիկին Ռիտայի վարսավիրը դառնար Սերժի օգնական:

-Պատկերացնում եք նմա՞ն բան:

Չէ՞․․․

-Իսկ որ դառնա՞ր:

-Պատկերացնում եք չէ՞:

-Նիկոլն ինչ կաներ՝ խորհրդարանի ամբիոնից․ ինքնամոռաց՝ առանց իր ձայնին գործից հանելու․ նրան գերիրավունքներ կտար՝ «առաջ պոռալու»:

-Հերիք չէ, ժողովուրդ ջան, սահմանադրությունը իրիկունները բերում-հագցնում են Սերժ Սարգսյանին, Սերժն ասում ա՝ վառատնիկը մի քիչ էս կողմից կարեք, մեկ էլ տեսար՝ Նիկոլը հագավ էդ սահմադրությունը ու իրեն սազեց, հագից չհանեց․ հիմա էլ Սերժի կնոջ սիրտը ուզելա իր մազերը հարդարող, ոճերը սարքողին Սերժի օգնական դարձնի․ պատկերացնո՞ւմ եք, չէ՞ ժողովուրդ ջան, դուք պատկերացնո՞ւմ եք՝ լրիվ, չէ՞, թե էս ոչ լեգիտիմ իշխանությունները ինչքան են հաբռգել, ինչքան են կորցրել իրականության զգացողությունը, ինչքան է նրանց սիրտը սամալյոտի միս ուզում /Այրարատ ջան՝ ողջույն հընթացս/, որ պետական միջոցները վատնում են՝ իրենց վարսերի, այլ կերպ ասած՝ մազերի վրա, երբ Հայաստանում բոլորդ աղքատ եք, ժողովուրդ ջան, ու սոված․ ժողովրդի երեսուն տոլոսից ավելին, երբ Գյումրիում դեռ ապրում են դոմիկների մեեե՜ջ․ էս իշխանությունները, ժողովուրդ ջան, ընկած են մազի ետևից․ սա այլ կերպ, քան՝ անամոթություն, լկտիություն, ժողովուրդ ջան, ձեր երեսին թքել, ձեր մուծած հարկերի հաշվին՝ շեքսպրիյան ողբերգություն սարքել, հնարավոր չէ անվանել․․․ ժողովուրդ ջան։

Հ․Գ․

-Ծափ՝ զոմբիներ:

Կարմեն Դավթյան