Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը.
«(Ասում են Մասիվի թաղապետին անակնկալ հրահանգել են հրաժարականի դիմում գրել այն բանից հետո, երբ վերջինս իր նեղ թիմի հետ որոշել է ներքին կարգով սատարաել Արտակ Զեյնալյանին:)
Երեկ, Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը խախտելով ՏԻՄ ընտրություններում գործադիր իշխանության քաղաքական չեզոքությունը հանրահավաք է անցկացրել Երևանի թաղամասերից մեկում: Հանրահավաքի ընթացքում Փաշինյանը ոչ միայն որպես երկրի առաջին դեմք չպահեց իրեն, այլև շարքային ընդդիմադիրին ոչ հարիր ջղաձգումներով և սպառնալիքներով լի ելույթ ունեցավ:
Նորից խոսում էր «հեղափոխության և հակահեղափոխության» մասին, բայց այս անգամ նրա խոսքում ակնհայտ ագրեսիա կար` ուղղված նրանց, որոնք «հեղափոխության» օրերին «հակահեղափոխական» էին, իսկ գործընթացը հաջողելուց հետո միանգամից դարձան «ամենահեղափոխականը»:
Բոլորի համար էլ պարզ էր, որ Փաշինյանի զայրույթը (միգուցե խիստ եսասիրական, բայց նաև խիստ տեղին) գլխավորապես ուղղված էր «Լույս» դաշինքին և «ԲՀԿ»-ին և երեկվա ելույթով նա վերջնականապես սահմանազատեց իր ղեկավարած թիմն այս երկու սուբյեկտներից:
Բնականաբար թե՛ ԲՀԿ-ն և թե հատկապես «Լույս» դաշինքը այս հայտարարություններին որևէ կերպ պատասխանելու ռեսուրս չունեն և չեն էլ պատասխանելու այնպես, ինչպես, օրինակ, «երրորդ ճանապարհից» դարձան խիստ պայքարող «թինկունքային հեղափոխականներ», բայց Փաշինյանն էլ երեկվա ելույթով ուղղակի ապացուցեց, որ «հեղափոխության»` իր պատկերացրած հաղթանակից հետո բոլոր այդ ուժերին ուղարկելու է քաղաքական լուսանցք:
Շատ կանխատեսելի էր Փաշինյանի նման մոտեցումը և կարծում եմ նաև խիստ օբյեկտիվ վերոնշյալ ուժերի` Նիկոլի դեմ կատարյալ կապիտուլացվելու համատեքստում: Ավելին, եթե ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, ունի ռեսուրս քիչ թե շատ դաշտում սեփական տեղը զբաղեցնելու, «Լույս» դաշինքում առկա երկու կուսակցություններն այդ ռեսուրսն ամբողջությամբ սպառել են` մե՛կ Փաշինյանից դիստանցվելով, մե՛կ Փաշինյանի առջև կապիտուլացվելով:
Հ.Գ. Ի դեպ, երեկ Փաշինյանը խոսում էր «70-80% խփելու» մասին, բայց բնական է չէ, որ ոչ ոք դրան ուշադրություն չդարձրեց ու ավելի բնական է չէ, որ ոչ ԲՀԿ-ն ոչ էլ առավել ևս «Լույս» դաշինքի ներկայացուցիչները սա չեն արձանագրելու, մեկը` դեռ սպասելու և հարմար հակահարձակման գնալու պատճառով, մյուսն էլ` Նիկոլի ջղայնանանլու ահից խիստ վախենալու պատճառով»: