ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը Խաչատուրովի պաշտպանը դրական է համարում. armdaily.am
Advertisement 1000 x 90

ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը Խաչատուրովի պաշտպանը դրական է համարում. armdaily.am

ԱԱԾ և ՀՔԾ պետերի սկանդալային հեռախոսազրույցի ձայնագրության վերաբերյալ ArmDaily.am-ը մեկնաբանություն ստացավ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանից։ «Այս ամեն ինչը միմիայն գալիս է հիմնավորելու մեր այն տեսակետը, որ այս ամեն ինչից քրեական գործի հոտ չի գալիս, այլ որոշակի անձանց կողմից պատվեր է, որն իրականացվում է այս անձանց նկատմամբ, Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցելով»-ասաց նա։

«Չեմ կարող ասել, թե ում կողմից է եղել պատվերը, այդ արդեն թող ձայնագրությունում միմյանց հետ խոսացող անձինք պատասխանեն, թե ինչու էին իրար հետ խոսում մեղադրանք առաջադրել, ում տանել կալանավորման և ինչ գործողություններ իրականացնել»-ընդգծեց փաստաբանը։ «Ես չգիտեմ՝ ում ձեռքի գործն է սրա հրապարակումը, սակայն դրական եմ համարում այս հրապարակումը, որպեսզի բոլորը տեսնեն, որ դատական համակարգի նկատմամբ միջամտության անթույլատրելիության, քրեական գործերի քննության ընթացքում օրենքների պահպանության, քրեական դատավարության հիման վրա քրեական գործի քննություն իրականացնելու միֆերը այս պահին Հայաստանում էլ ապրելու իրավունք չունեն»-ասաց Միհրան Պողոսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armdaily.am



Նման նյութեր