Քարոզարշավի 3-րդ օրը Դավթաշեն վարչական շրջանը միմյանց մեջ են կիսել «Իմ քայլը» դաշինքն ու ԲՀԿ-ն: Թեկնածուներին ուղեկցող խմբերը մի պահ հանդիպեցին միմյանց, նախ սուլեցին, հետո հիշելով, որ սիրո և հանդուրժողականության մթնոլորտ է երկրում, ծափահարեցին իրար:
«Իմ քայլը» դաշինքի՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին հարցրինք, թե ի՞նչ կարծիք ունի այսօր տարածված ու մեծ աղմուկ բարձրացրած ձայնագրության մասին, կարո՞ղ է այդ ձայնագրության տարածումը ազդել իր վարկանիշի վրա, ասաց, որ ինքն էլ է լսել ձայնագրության մասին, սակայն դեռ չի ծանոթացել դրան: