Ինչպես են որոշելու, թե որքան գումար պետք է վճարեն․ Սիլվա Հակոբյանի հայրը՝ ՊԵԿ նախագահի հայտարարության մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ինչպես են որոշելու, թե որքան գումար պետք է վճարեն․ Սիլվա Հակոբյանի հայրը՝ ՊԵԿ նախագահի հայտարարության մասին. life.panorama.am

Երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, լրագրողների հետ զրույցում խոսել էր հարկերի հավաքագրման մասին ու այդ համատեքստում անդրադարձել նաև մշակույթի ոլորտին: Նրա խոսքով՝ սիրված երգիչ-երգչուհիները տասնամյակներ շարունակ չեն ներկայացրել հարկային հայտարարագրեր, թեև որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երգիչ-երգչուհիները 2-3 երգի համար գումար են պահանջում, որի համար պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն և հարկեր վճարեն, իր խոսքում ՊԵԿ նախագահն ավելացրել էր նաև, որ վաղուց օրենքով կա այդպիսի պարտադիր պայման:

Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչուհի Սիլվա Հակոբյանի հայրիկի՝  Հակոբ Հակոբյանի հետ, ով զբաղվում է դստեր պրոդյուսերական հարցերով:

«Օրենքը բոլորի համար հավասար է և դրա դեմ ոչ մեկս ոչինչ անել չենք կարող: Եթե որոշվի, որ երգիչ-երգչուհիները պետք է հարկային դաշտ անցնեն, ապա Սիլվան ևս դրանից զերծ չի կարող մնալ: Չգիտեմ, այդ պահը ինչպես է համակարգվելու, ինչպես են որոշելու, թե որքան գումար պետք է վճարեն, չէ որ շատ համերգներ կան, որոնց երգիչները մասնակցում են առանց գումար վերցնելու՝ բարեգործական նպատակներով: Շատ մանրուքներ կան, որ պետք է հաշվի առնվեն, մեր գործը առևտուր չէ, ապրանք չենք բերել-տարել»,- նշեց նա ու շարունակեց.

«Բայց կա մի բան, որ օրենքը բոլորի դեպքում պետք է աշխատի: Եթե գյուղացին իր հողը տանջանքով մշակելու համար հողահարկ, բերքահարկ ու այլ գումարներ է վճարում, ուրեմն ինչու մենք պետք է այդ խեղճ ժողովրդից առավել լինենք: Եթե այդ օրենքը պետք է կիրառվի, ապա բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն, առանց բացառությունների»:

life.panorama.am



Նման նյութեր