Վահան Տերյանի սիրային պատմություններից…
Advertisement 1000 x 90

Վահան Տերյանի սիրային պատմություններից…

Վահան Տերյանի սիրային պատմություններից….

Պատմում է եղբայրը՝ Ղազար Տեր- Գրիգորյանը:

Ախալքալաքում սիրահարվում է Շողիկ անունով մի աղջկա: Լուրեր էին պտտվում, թե ամբողջ օրը ման է գալիս նրա հետ սարերում: Մի օր բռնեցի օձիքից:

– Ա՛յ տղա, էն աղջկա հետ ի՞նչ գործ ունես սարերում:

– Ոչի՜նչ, ման ենք գալիս, երգում, խոսում…

– Լավ, հե՞տո:

– Հետո էլ ջանիդ սաղություն:

-Սիրահարվա՞ծ ես, ի՞նչ է:

– Սիրահարվա՞ծ… դա ի՞նչ հարց է, ինչպե՞ս կարելի է սիրունը տեսնել ու չսիրել:

– Բայց նայելով, թե ումն է այդ սիրունը:

– Սիրունը չի կարող սեփականություն լինել… ու՞մն են արշալույսը, վերջալույսը…

– Թո՛ղ էդ բանաստեղծական փիլիսոփայություններդ, Ախալքալաքում չեն անցկենա դրանք:

– Ինչո՞ւ, Ախալքալաքն այս մոլորակից դո՞ւրս է:

– Այո, Ախալքալաքի օրենքով ով սիրուն աղջկան սիրեց, հետը պետք է ամուսնանա:

– Ի՞նչ լավ օրենք է, ուրեմն ամեն սիրունի հետ պե՞տք է ամուսնանալ: Ես դեմ չեմ, Ղազար ջան, եթե միայն այդպիսի հնարավորություն ստեղծես, կդառնա սոիլթանի հարեմ:

– Հանաքը մի կողմ, Վահա՛ն: Եղբայրներն ատամները սրած ման են գալիս, մի լավ կթակեն:

– Ի՞նչ անենք, Ղազա՛ր ջան, վարդը միշտ փշերի մեջ է լինում. վարդ քաղողը փշին էլ կդիմանա…

Մանկավարժ Նաիրա Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից: