Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսումը․ տեսանյութի տարածման մի քանի մանրամասներ. banman.am
Advertisement 1000 x 90

Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսումը․ տեսանյութի տարածման մի քանի մանրամասներ. banman.am

Գաղտնալսման տեսանյութը տեղադրվել է դեռ սեպտեմբերի 5֊ին broska333 ալիքում։ Որը դեռ 2011 թվականին է ստեղծվել։ Կամ սա շատ երկար քնած ֆեյք ալիք է, կամ դրան կոտրել են եւ օգտվել դրանից։ Սակայն, ամենայն հավանականությամբ, իսպանացի երիտասասրդ գեյմերի ալիք է։ Ինչու են կոտրել ու դրանով տեսանյութը քցել, այլ ոչ պարզապես ստեղծել ալիք էդ պահին․ անհասկանալի է։

Սեպտեմբերի 8֊ի գիշերը սկսել են տարածել ցանցով։ Թվիթերում գնացել ա նորաստեղծ ֆեյքերի միջոցով, օրինակ սրանց․ ArasVaedaziecki․ Սրանք իբր լեհեր են։

Զուգահեռ քցել են Reddit սոցցանց նորաստեղծ ֆեյքի միջոցով ֊ Baboor223։

Երկու դեպքում էլ տարածումը չի հաջողվել։ Ենթադրում եմ, որ սկզբից ենթադրվել ա անգլիալեզու լսարանի վրա տանել, հետո դրսից բերել ներս։ Բայց չի գնացել։

Այստեղ կա փորձ հասկանալու, թե երբ է մտել Ֆեյսբուք նյութը։ Բայց միանգամից ասեմ․ լիարժեք չէ։ Քանի որ ինքը Ֆեյսբուքը թույլ չի տալիս նորմալ որոնել ֊ այսինքն հստակ դեռ չգիտենք առաջին տեղադրողին։

banman.am