ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի իրականացրել եւ չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում. հայտարարություն
Advertisement 1000 x 90

ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի իրականացրել եւ չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում. հայտարարություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ինչի իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի: Այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել Facebook-ի իր էջում:

«Ինչպես հայտարարվել է, գաղտնալսման առնչությամբ հարուցվել է քրեական գործ, և Ընկերությունը տեղին չի համարում մեկնաբանել այս գործին առնչվող տեղեկությունները:

Այնուամենայնիվ, ելնելով ընկերության գործարար համբավը պաշտպանելու անհրաժեշտությունից և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահանջում է դադարեցնել որոշ ԶԼՄ-ների և անհատների, մասնավորապես սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հարցի անհարկի շահարկումը և Ընկերությանն ուղղված զրպարտությունների տարածումը»,- ասված է հայտարարությունում: