Advertisement 1000 x 90

Օտարասեր և ողորմած լինելու մասին

Մի անգամ Սկիտեի երեցներին ողջ շաբաթը պատվիրվեց պահեցողություն անել: Եղբայրներից ոմանք Եգիպտոսից եկան հայր Մովսեսի մոտ, և նա նրանց համար փոքր­ինչ ուտելիք եփեց: Երբ նրան մոտիկ ապրողները տեսան ծուխը, պատմեցին երեցներին և ասացին. «Հայր Մովսեսը խախտեց ձեր հրամանը և իր համար կերակուր եփեց»: Իսկ նրանք ասացին. «Երբ եկեղեցի գա, մենք նրան կասենք»: Երբ եկավ շաբաթը, երեցները տեսան ծերի մեծ քաղաքավարությունը, քանզի լսել էին նրա հյուրընկալության մասին, և եղբայրների ողջ հավաքի առաջ ասացին. «Հայր Մովսեսը լուծարեց մարդկանց օրենքը և կատարեց Աստծո օրենքը»:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

surbzoravor.am