Իսկապես հպարտանում են իրենց նվաճումներով: Առյուծները ոչ ոքի հավանության կարիքը չունեն: Երբ նրանք գիտակցում են, որ հասել են որևէ արժեքավոր բանի, գնահատում են դա: Առյուծներն ինքնաբավ են, բարձր ինքնագնահատական ունեն, հարգում են իրենց:
Ֆիլանտրոպ են: Խոսքը միայն ֆինանսական միջոցների մասին չէ: Որպես կանոն՝ Առյուծների սիրտը բաց է բոլորի համար՝ սիրո պակասը լրացնելու համար:
Միշտ լավագույնն են ընտրում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ միայն լավագույնն են ընտրում. խոսքը թե հարաբերությունների, թե սովորական իրերի մասին է: Կարող եք չհամաձայնել Առյուծների հետ, բայց վստահ եղեք, որ հանգամանքները ձեզ կստիպեն զիջումների գնալ: Նույնիսկ մի փորձեք կասկածի տակ դնել որոշումներ կայացնելու նրանց ունակությունը:
Գրավիչ են: Որտեղ էլ լինեն, Առյուծները միշտ ուշադրության կենտրոնում են հայտնվում:
Առյուծները լավ լիդեր են: Կամակորությունն Առյուծներին օգնում է մասնագիտական աճի հարցում: Նրանք կարողանում են աշխատակիցների միջև ամուր կապ ստեղծել: Առյուծները դուր են գալիս մարդկանց և գիտեն՝ ինչպես օգտվել այդ առավելությունից:
Պատասխանատվություն են ստանձնում, իրականացնում դրանք: Առյուծները լավ աշխատողներ են, իշխանությունը դուր է գալիս նրանց: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ինքնակամ պատասխանատվություն են ստանձնում, իսկ բոլորից առաջ անցնելու ձգտումն Առյուծներին ստիպում է հետևել սահմանված ժամկետներին: Առյուծների նման աշխատակիցներ ունենալու մասին երազում է գրեթե յուրաքանչյուր կազմակերպություն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկացած ծրագրում հոգի են ներդնում, իսկ աշխատանքին ամբողջությամբ չնվիրվելն անընդունելի է Առյուծների համար:
Լավ խորհրդատու են: Որպես կանոն՝ Առյուծներն իմաստուն են, նրանցից միշտ կարելի է արժեքավոր խորհուրդ ստանալ: Նրանք մարդկանց խուսախաբ չեն անում: Երբեմն դժվար է հասկանալ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բառերը, ինչը, սակայն, չի նսեմացնում նրանց արժեքը:
Ռոմանտիկ են: Առյուծները զգացմունքային են, ռոմանտիկ:
Էքստրավերտ են: Առյուծները հեշտությամբ են լեզու գտնում մարդկանց հետ, սոցիալական մարդիկ են: Պաշտում են արկածներ, ամենուր հաճույքներ են փնտրում, ցանկանում են կյանքն ամբողջությամբ վայելել:
Խանդոտ մրցակիցներ են: Առյուծներն ամեն ինչում պետք է լավագույնը լինեն: Նրանք չեն վախենում ռիսկի դիմել, կյանքից վերցնում են առավելագույնը: Նրանք ավելի լավ են աշխատում, երբ մրցակցում են:
Նվրված են: Առյուծները երբեք չեն դավաճանի ձեզ: Նրանք կարող են շփվել այլ կանանց և տղամարդկանց հետ, բայց երբեք չեն անի որևէ բան, որը կվնասի ձեր հարաբերություններին: Ընկերներին օգնելու համար կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են նույնիսկ աշխարհի ծայրը հասնել:
Ձգտում են լավագույնին: Առյուծները նախաձեռնող են, դժվար է գերազանցել նրանց ծրագրերը: Պաշտում են դրամատիկ պահերը, ուրախության կարիք ունեն:
Վատ մարդիկ չեն: Փորձեք Առյուծներին համբերությունից չհանել: Դա ձեզ համար, իսկապես վատ ավարտ կունենա: Պարզապես վայելեք նրանց մեծահոգությունը, մի փորձեք որևէ բան փոխել:
Նյութը cluber.com.ua-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը