Ովքեր են առաջին տիկնանց ոճաբանները. wnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ովքեր են առաջին տիկնանց ոճաբանները. wnews.am

Ովքեր են տարբեր երկրների առաջին տիկնանց ոճաբանները, ներկայացնում է wnews.am-ը:

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփ

Աշխարհի ամենաոճային առաջին տիկնոջ՝ Մելանիա Թրամփի ոճաբանը հայտնի դիզայներ Էրվե Պյերն է։

Նա մանրակրկիտ հետևում է, որ Մելանիա Թրամփը չներկայանա այնպիսի զգեստներով, որոնք կրել են այլ հայտնի կանայք։ Ինչպես դիզայներն է նշում, իր հիմնական նպատակը Մելանիա Թրամփին զուտ գեղեցիկ զգեստ ընտրելը չէ, այլ այն, որ վերջինս ներկայանա յուրահատուկ կերպարով։

Բրիջիտ Մակրոն

Ֆրանսիայի առաջին տիկնոջ ոճաբանը Մետյու Բարտելատ Կոլանն է։ Նա աշխատել է այնպիսի հեռուստատեսային շոուներում, ինչպիսիք են «Ձայնը», «Ամուրին» և մի շարք գեղեցկության մրցույթներում։

Մարինա Պորոշենկո

Ուկրաինայի առաջին տիկնոջ ոճաբանը ուկրաինացի դիզայներ, նորաձևության քննադատ Զոյա Զվինյացկովսկայան է։

«Մարինա Պորոշենկոն շատ դեմոկրատ անձնավորություն է։ Նա չի գտնում, որ հագուստը պետք է լինի էքսկլյուզիվ և թանկ։ Դառնալով առաջին տիկին՝ նա սկսեց ավելի շատ կրել ուկրաինացի դիզայներների հագուստներ։ Ավելին՝ Պորոշենկոն պարբերաբար պաշտոնական արարողություններին կրում է ուկրաինական մաս մարկետի ապրանքանիշերի հագուստ։

Էստոնիայի առաջին տիկին Իյեվա Իլվես

Իյեվա Իլվեսի դիզայները լատվիացի Ինգրիդ Դրազնիեցեն է։

Վերջինս մի քանի ամիս է՝ համագործակցում է առաջին տիկնոջ հետ։ Վերջինս ամեն կերպ խուսափել է քաղաքական գործիչների հետ շփումից, սակայն առաջին տիկնոջը հաջողվել է համոզել համագործակցել իր հետ, որովհետև ինչպես Իյեվան է նշել, միայն նա է հասկանում՝ ինչ է իրեն պետք։

Ամբողջությամբ՝ wnews.am