Գարիկ Խարլամովը պատասխանել է իր կյանքի միակ և գլխավոր հարցին
Advertisement 1000 x 90

Գարիկ Խարլամովը պատասխանել է իր կյանքի միակ և գլխավոր հարցին

Ինչպես արդեն հայտնի է բոլորին, սեպտեմբերի 15-ին և 16-ին Երևանում տեղի է ունենալու Comedy Club փառատոնը, որի ընթացքում նկարահանվելու են շոուի թողարկումները՝ ТНТ հեռուստաընկերության համար: Արդեն Երևան են ժամանել Comedy Club-ի բոլոր աստղերը՝ Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ (արդեն մայրաքաղաք է ժամանել նաև Գարիկի կինը՝ Ժաննա Լևինան):

Մենք արդեն ձեզ ներկայացրել ենք Պավել Վոլյայի հետ անցկացրած հարցազրույցը, իսկ այժմ հերթը շոուի մեկ այլ մեգաաստղինն է, մեգատաղանդավոր Գարիկ Խարլամովինը:

Գարիկ Մարտիրոսյանի կինը Միխայիլ Գալուստյանի հետ ժամանել են Երևան, ինչի մասին Ժաննա հայտնել է իր Instagram-ում:

Սակայն, Գարիկ Խարլամովի դեպքում մեզ հետաքրքրում էր միայն մեկ հարց, ամենագլխավոր հարցը, հարց, որն անհանգստացնում է Սարտրի ժամանակաշրջանի էկզիստենցիալիզմի հետևորդներին, հարց, որի մասին մտածում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամեն առավոտ լոգանք ընդունելիս, հարց, որը «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»-ի գիտակներին փակուղու առջև է կանգնեցնում, հարց, որը հնչում է պինգվինների կողմից Անտարկտիդայում ցույց անելիս, հարց, որը մինչ այժմ այլմոլորակայինները չեն կարողացել լուծել և այդ իսկ պատճառով որոշ ժամանակով դադարեցրել են «Աստղային պատերազմները», որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում:

Քաջատեղյակ լինելով ուտելիքի հանդեպ Գարիկի տածած սիրո մասին, մանավանդ հայկականի, տիեզերքի կարևորագույն հարցը հնչում է այսպես.

Գարիկ, խորովա՞ծ, թե՞ տոլմա:

– Ես թողել եմ ուտելը, – պատասխանել է Գարիկը՝ ամեն ինչ դնելով իր տեղը և մեզ շոկի է ենթարկել:

Իսկ, թե որքան է սիրում Գարիկը Հայաստանը և մնացած հարցերին նա կպատասխանի սեպտեմբերի 15-ի և 16-ի մեր ուղիղ եթերների ընթացքում:

style.news.am