
FIFA-ն հրապարակել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսված գումարների հաշվետվությունը (2018 թվականի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը):
Այս ընթացքում աշխարհում ակումբները կատարել են ընդհանուր առմամբ 8401 տրանսֆեր՝ ծախսելով 5.44 մլրդ դոլար: Այս գումարի 77.5 տոկոսը բաժին է հասնում թոփ 5 առաջնությունների ակումբներին (Անգլիա, Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա):
Ամենից շատը գումար ծախսել են ԱՊԼ-ում՝ 1.44 մլրդ եվրո:
Նախորդ տարի ակումբները ծախսել էին 4.71 մլրդ եվրո՝ կատարելով 7590 տրանսֆեր: