
Facebook սոցիալական ցանցի հայկական սեգմենտում օգտատերը նշում են, որ Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի վերջին 3 տարիների հաշվետվություններում Հայաստանի քարտեզը ներկայացվել է Արցախի հետ միասին: Քարտեզը տեղադրված է «Общая информация о государствах-членах Евразийского экономического союза (ЕАЭС)» բաժնում, վիճակագրական ժողովածուներում, որոնք լույս են տեսնում 2015 թ.: Ժողովածուն հիմնականում ներառում է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի տնտեսական ցուցանիշները, որոնց հիմքում ինտեգրացիոն միավորն է:
Նշենք, որ РУСАРМИНФО-ն տեղեկացրել էր, որ ադրբեջանցի ակտիվիստները, ավելի վաղ, Ֆրանկֆուրտում տեղի ունեցած գրքի միջազգային փառատոնի ժամանակ գողացել են Հայաստանի և Արցախի քարտեզները:
rusarminfo.ru