Կույսերին ճանաչելու համար հարկավոր է լուրջ ջանքեր գործադրել:
Կույսերը սիրում են ծրագրել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում շտապել: Նրանք վերլուծում են բոլոր հնարավոր տարբերակները, ծրագիր կազմում և հետևում դրան:
Չափազանց ուշադիր են դետալների նկատմամբ: Կույսերը կարող են սառը թվալ, բայց, ամենայն հավանականությամբ, նրանք այդ պահին հաշվարկում են վաղվա խորհրդակցության մանրամասները: Դետալների նկատմամբ ուշադրությունը Կույսերին հնարավորություն է տալիս լսել մարդկանց:
Կույսերը նվիրված են: Հենց Կույսերը սկսեն վստահել ձեզ, նրանք կթուլանան և այլևս ամեն բան չեն վերահսկի: Դժվարությամբ են ընկերներ ձեռք բերում, բայց եթե կարողանում են հարաբերություններ կառուցել մարդու հետ, դառնում են նրա ուղեկիցն ամբողջ կյանքում:
Պրակտիկ են: Կույսերը կենդանակերպի ամենապրակտիկ նշանն են: Նրանք մխիթարություն և հարմարավետություն են գտնում կայունության և պրակտիկության մեջ:
Բարձր ստանդարտներ ունեն: Դա վերաբերում է նաև իրենց: Կույսերը հաճախ չեն սիրահարվում, բայց եթե դա տեղի է ունենում, նրանք երկար ժամանակ ձեր կողքին կլինեն:
Անկախ են: Կույսերն իսկապես անկախ են: Նրանք հազիվ թե օգնություն խնդրեն՝ հաշվի առնելով իրենց վերլուծական մտածողությունն ու ուշադրությունը դետալների նկատմամբ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում ցույց տալ իրենց թուլությունները: Նրանց զայրացնելու ամենաարագ միջոցն անկախությունը խլելու փորձն է:
Կույսերը նկատում են ամեն ինչ: Կույսերը բարձր ստանդարտներ ունեն, սիրում են ուշադրություն դարձնել դետալներին: Նրանք համաձայն չեն «լավին», եթե կարող են ավելի լավը ստանալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բարձր պահանջներ ունեն ոչ միայն շրջապատի, այլև իրենց նկատմամբ:
Նյութը soulpost.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը