Google-ը որոշել է 2019թ․ մարտին փակել Inbox փոստային ծառայությունը և կենտրոնանալ Gmail-ի վրա՝ տեղեկացնում է RNS-ն։
Inbox-ը թողարկվել էր 2014թ․՝ Gmail-ի փոստային օգտատերերի բազայի վրա։ Այժմ Inbox-ի գործառույթների մի մասն անցել է Gmail-ին։
Օգոստոսին Google-ը Gmail-ի օգտատերերի համար ստեղծել էր նոր գործառույթ՝ «ինքնաոչնչացնող» նամակներ, որոնք ջնջվում են այն բանից հետո, երբ հասցեատերը կարդում է դրանք։