Facebook-ն ավելի լավ է պատրաստված ընտրությունների վրա ազդելու մանիպուլյացիաներից պաշտպանությանը։ Այս մասին հայտարարել է Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը՝ հայտնում է AFP-ն։
Սոցցանցի իր էջում նա շարադրում է մի շարք քայլեր, որոնք ուղղված են ընտրությունների խափանման դեմ։
«Մենք հայտնաբերել և ջնջել ենք կեղծ հաշիվները Ֆրանսիայի, Գերմանիայի, Ալաբամայի, Մեքսիկայի և Բրազիլիայի ընտրություններից առաջ։»,- ասել է Ցուկերբերգը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Մերձավոր Արևելքում ընտրությունների վրա ազդել փորձող արտասահմանյան ընկերությունները՝ Ռուսաստանից և Իրանից, ևս հայտնաբերվել և արգելափակվել են։
Նա խոստովանել է, որ 2016թ․ընտրությունների ժամանակ սոցցանցը լավ պատրաստ չէր կիբեռհարձակումներին դիմագրավելու համար, սակայն հիմա ամեն ինչ այլ կերպ է։
Ըստ Ցուկերբերգի՝ հիմա էլ ամեն ինչ հեշտ չի, քանի որ իրենք բախվում են լավ պատրաստված, բարձր ֆինանսավորում ունեցող հակառակորդների հետ։
Նրա խոսքերով՝ Facebook-ն, անընդհատ պայքարի մեջ է նրանց դեմ, ովքեր ստեղծում են ֆեյք-հաշիվներ, որոնք օգտագործվում են ապատեղեկատվության տարածման համար։