Ուրուգվայահայ ձյուդոյիստը մեկնելու է Բաքու՝ աշխարհի առաջնությանը. azatutyun.am
Advertisement 1000 x 90

Ուրուգվայահայ ձյուդոյիստը մեկնելու է Բաքու՝ աշխարհի առաջնությանը. azatutyun.am

Ուրուգվայահայ ձյուդոյիստ Միքայել Աբրահամյանը մեկնելու է Բաքու՝ մասնակցելու սեպտեմբերի 20-28-ը տեղի ունենալիք ձյուդոյի աշխարհի առաջնությանը:

«Ես ունեմ պաշտոնական հրավեր որպես Ուրուգվայի քաղաքացի և մարզիկ: Ինձ խոստացան վիզա տրամադրել օդանավակայանում, ունեմ Ուրուգվայի և Ֆրանսիայի անձնագրեր»,- «Ազատության» հետ զրույցում պատմեց Աբրահամյանը՝ ավելացնելով, թե տեղյակ է, որ Հայաստանի պատվիրակությունը չի մեկնելու Բաքու:

Միքայել Աբրահամյանը պատրաստվում է Վալենսիայում: Ուրուգվայահայ մարզիկը աշխարհի առաջնությանը մասնակցելու է 81 կիլոգրամ քաշային կարգում՝ նպատակ ունենալով միավորներ հավաքել Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ երկրի ձյուդոյի հավաքականը չի մասնակցի Բաքվում անցկացվելիք աշխարհի առաջնությանը, քանի որ Ադրբեջանը հրաժարվել է անվտանգության երաշխիքներ տրամադրել հայկական պատվիրակությանը:

azatutyun.am