Տիբեթի բուդդայականների առաջնորդ Դալայ-լաման հայտարարել է, որ Եվրոպան պատկանում է եվրոպացիներին, իսկ միգրանտները պետք է տուն վերադառնան: Այդ մասին հայտնել է The Independent-ը:
«Ընդունեք նրանց, օգնեք նրանց, ուսուցանեք նրանց (…), բայց արդյունքում նրանք պետք է զարգացնեն իրենց սեփական երկիրը»,- ասել է նա:
Դալայ-լաման այս հայտարարությունն արել է շվեդական Մալմյոյում, որտեղ, Business Insider-ի տվյալներով, բնակչության գրեթե երրորդ մասը կազմում են ներգաղթյալները: Դալայ-լամայի կարծիքով՝ եվրոպացիները բարոյական պատասխանատվություն են կրում «այն փախստականներին օգնելու համար, ում կյանքին իրապես վտանգ է սպառնում»: