Խոյ: Խոյերի եսասիրությունը սահմաններ չունի: Նրանք միշտ ճիշտ են և քննադատություն չեն ընդունում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ինքնավստահությունը հասնում է մեծամտության: Նրանք շարունակում են հավատալ, որ գերազանցում են բոլորին՝ նույնիսկ անհաջողությունների շարքից հետո:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ստանում են ամենը, ինչ ցանկանում են, անկախ նրանից՝ այդ ընթացքում որքան կտուժեն մյուսների շահերը: Նրանք մտածում են միայն իրենց և իրենց բարեկեցության մասին:
Միևնույն ժամանակ Խոյերը բազմաթիվ դրական հատկություններ ունեն. նրանք նվիրված ու հոգատար ընկերներ են, ում վրա կարելի է հույս դնել կարիքի ու անձնական ողբերգության պահերին: Նրանք առատաձեռն զուգընկերներ են, ովքեր պաշտում են նվրել:
Ցուլ: Ցուլերն իրենց համարում են ամենակարևոր ու ամենահզոր մարդը, ինչի մասին մշտապես բարձրաձայնում են: Նրանց համար գոյություն ունի միայն մեկ իրավացի կարծիք՝ սեփական կարծիքը: Նրանք ցանկություն չունել ոչ լսելու, ոչ ընդունելու դեմ կարծիքները: Այլ կերպ մտածող յուրաքանչյուր մարդու Ցուլերը հիմար են համարում:
Երբ մարդիկ խնդիրներ ունեն, Ցուլերը նրանց կարող են հավատացնել, որ դրանք արդիական չեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զիջումների չեն գնում, ուղիղ են: Կարող են նեղացնել թե բառերով, թե գործողություններով:
Ամեն դեպքում, Ցուլերը նաև դրական հատկություններ ունեն: Նրանք կարողանում են սեր նվիրել, նվիրել ավելին, քան ստանալ: Նվիրված զուգընկերներ են, հակված չեն դավաճանության: Սիրող և լավ ծնողներ են դառնում:
Առյուծ: Առյուծների եսակենտրոնությունը ընտրյալ լինելու, բացառիկության զգացման և մյուսների կարծիքի նկատմամբ անհանդուրժողականության պատճառ է դառնում: Նրանք մշտապես գերակայում են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարծում են, որ լավագույնն են ամենում, ինչ անում են:
Իրենց նպատակներին հասնելու ճանապարհին Առյուծները կարող են նույնիսկ անցնել մարդկանց վրայով: Նրանք մշտապես ուշադրության կարիք ունեն: Միևնույն ժամանակ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ընկերասեր են, առատաձեռն, պատրաստ պատասխանատվություն ստանձնել, օգնության ձեռք մեկնել մարդկանց:
Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են հասնել իրենց նպատակներին: Որպես կանոն՝ հաջողության են հասնում գրեթե ամեն ինչում, նույնիսկ, երբ ստիպված են լինում սպասել մի քանի տարի: Ժամանակի ընթացքում ավելի ինքնավստահ են դառնում:
Հենց ինքնավստահությունն ու փառասիրությունն են դառնում Այծեղջյուրների մեծամտության պատճառը: Այդ ժամանակ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց կարծիքն ու ընտրությունը, քայլերը համարում են միակ ճշմարիտը:
Այծեղջյուրները, որպես կանոն, արդարացնում են վստահությունը: Նրանց վրա կարելի է հույս դնել. կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն արդար են, ազնիվ, պատասխանատու, կարողանում են համբերել:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը