- Նրան չեն հուզում իրեն նախանձողները։
Ուժեղ կինը թքած ունի չարակամների վրա։ Բոլորին գոհացնել հնարավոր չէ, և նա դա հիանալի հասկանում է։ Նա աշխատում է համապատասխանել միայն իր սեփական սպասումներին։
Նրան հետաքրքրում է միայն իր համար շատ կարևոր մարդկանց կարծիքը։ Նա թույլ չի տալիս, որ շրջապատողների կարծիքը խլացնի իր ներքին ձայնը կամ ինչ-որ կերպ ազդի իր որոշումների վրա։
- Նա չի կեղծում, ներկայանում է այնպիսին, ինչպիսին կա։
Նա միշտ մնում է այնպիսին, ինչպիսին որ կա, անգամ, եթե դա ինչ-որ մեկին դուր չի գալիս։ Դրա համար ներողություն խնդրել նա չի պատրաստվում։ Նրան չի հուզում, թե ինչպես են շրջապատի մարդիկ ընկալում իր վարքագիծը։
Նա թույլ չի տալիս, որ հասարակությունը թելադրի, թե ինչպիսին պիտի ինքը լինի ու ինչպես ապրի։ Ինչ-որ մեկին նա հաստատ չի հարմարվի։ Նա դիմակների տակ թաքնվելու կարիք չունի։ Նա հպարտանում է իրենով ու երբեք չի փոխվի հանուն ինչ-որ մեկի։
- Նրան չի հուզում, թե ինչ է խոսում կամ անում մեծամասնությունը։
Նրան չի հուզում, թե ինչպես է վարվում մեծամասնությունը որոշակի իրավիճակներում։ Ուժեղ կինն անկախ է և ուսերի վրա իր սեփական գլուխն ունի։
Նա տարբերվում է կրեատիվությամբ ու ոչ ստանդարտ մտածողությամբ։ Նա հաճախ է բախվում չհասկացված լինելու երևույթի հետ այն պատճառով, որ կյանքի նկատմամբ ունեցած նրա հայացքները չեն տեղավորվում համընդհանուր շաբլոնի մեջ։ Եվ դա նրան բոլորովին չի անհանգստացնում։ Նա, միևնույն է, մնում է այնպիսին, ինչպիսին որ կա։
- Նրա համար մարդու ներկան է կարևոր, ոչ թե անցյալը։
Մարդու վարկը նրա համար նշանակություն չունի, նա այդպիսի մանրուքներին ուշադրություն չի դարձնում։ Նրան լավ հայտնի է, թե ինչ է նշանակում, երբ քեզ դատում են քո նախկին սխալների համար։
Նա հասկանում է, որ մարդուն նրա անցյալը չի բնորոշում, այլ այն, թե ինչին է նա ձգտում ներկայումս ու ինչ ջանքեր է գործադրում դրա համար։
- Նորաձևության տենդենցները նրան բացարձակապես չեն հետաքրքրում։
Ուժեղ կինը չի հետևում թրենդներին, նա ստեղծում է դրանք։ Իսկ ինչո՞ւ պետք է ինքն ինչ-որ մեկին ընդօրինակի։ Նա ձգտում է ինքնարտահայտման, անգամ, եթե նրա ճաշակը նորաձևությանը չի համապատասխանում։
Նա հագնում է այն, ինչ իրեն դուր է գալիս։ Իսկ նորաձևությանը թող հետևեն ուրիշները։ Նա հագնվում է ինքն իր համար, այլ ոչ թե՝ իր շրջապատի։
- Աջակցության բացակայությունը ոչ մի կերպ նրան չի վնասում։
Ուժեղ կինը գիտի՝ առանց շրջապատող մարդկանց սիրո և աջակցության կյանքում շատ դժվար է ապրել, բայց միևնույն ժամանակ՝ նա հույս չունի, որ միշտ այդպիսի օգնություն կստանա։
Նրան շրջապատում են մարդիկ, ովքեր նրա մասին հոգ են տանում, և որոնք անտարբեր չեն նրա նկատմամբ։ Բայց ուժեղ կինը գիտի՝ ինքը կկարողանա գոյատևել, անգամ, եթե բոլորն իրեն լքեն։ Նա գիտի, որ այնքան ուժեղ պետք է լինի, որ իր խնդիրներն ինքնուրույն կարողանա լուծել։
- Նա երբեմն բնավորություն է ցույց տալիս։
Բոլորի հետ բարեհաճ լինելն իրատեսական չէ, և հետո՝ դա ո՞ւմ է պետք։ Ուժեղ կինը հասկանում է, որ իր բառերով ու գործողություններով կարող է վիրավորել մարդուն, բայց, միևնույն է, գնում է այդ քայլին։
Նա հասկանում է, որ չի կարող հարմարվել բոլորի սպասումներին ու պահանջմունքներին։ Նա աշխատում է ճիշտը խոսել ու միշտ ազնիվ մնալ։ Դա նշանակում է, որ երբեմն նա ստիպված է տհաճ բաներ ասել։ Ուժեղ կինը երբեք չի ձևացնի։
- Նա ընկերների փոքր շրջանակ ունի, և այդպես նրա համար ավելի լավ է։
Ինչո՞ւ ունենալ շատ ընկերներ ու փորձել տպավորել հնարավորինս շատ մարդկանց։ Ինչո՞ւ է ընդհանրապես պետք դրա վրա վատնել ողջ էներգիան։ Ուժեղ կնոջ համար կարևորը ոչ թե ընկերների քանակն է, այլ որակը։
Նա չի փորձում ընկերանալ անխտիր բոլորի հետ։ Ուժեղ կնոջ համար միևնույն է, թե ինքը որքան է ճանաչված։ Նա չի ձգտում նրան, որ մարդիկ իրեն փողոցում ճանաչեն։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը