Ուղիղ մեկ դար առաջ այս օրը, 1918 թվականի սեպտեմբերի 15-ին, թուրքական կանոնավոր զորքերը և այսպես կոչված կովկասյան իսլամական բանակի ավազակային ստորաբաժանումները, հարձակվելով այդ ժամանակ Ադրբեջանի մայրաքաղաք հռչակված Գյանջայից, գրավեցին 1918 թվականի մարտից փաստացի հայկական ինքավարության կարգավիճակ ունեցող և մուսուլման բնակչությունից դատարկված Բաքուն: Չնայած հայկական ինքնապաշտպանական զորամիավորումներիկատաղի դիմադրությանը, կովկասյան բանակի մուսուլման խառնամբոխը ներխուժեց քաղաք և իրականացրեց հայ ազգաբնակչության սարսափելի կոտորած, որի զոհ գնացին մոտ 30 հազար մարդ: Խորհրդային տարիներին այս փաստի մասին արգելված էր խոսել, իսկ այդ ամիսների ողջ գործընթացը ներկայացվում էր միայն Բաքվի 26 կոմիսարների վերաբերյալ պատմության շղարշով:
«Նեմեսիս» հատուցման գործողության արդյունքում ոչնչացվեցին նաև 1918 թվականի սեպտեմբերին Բաքվի հայկական ջարդերի գլխավոր կազմակերպիչները. 1920-ի հունիսին Թիֆլիսում Արամ Երկանյանի կողմից սպանվեց վերոնշված ժամանակաշրջանում Ադրբեջանի վարչապետ հանդիսացող Ֆաթալի խան Խոյսկին, իսկ 1921-ի հուլիսին Կ.Պոլսում Միսակ Թոռլակյանի կողմից սպանվել է նույն ժամանակաշրջանի Ադրբեջանի ներքին գործերի նախարար Բեհբութ խան Ջիվանշիրը։
Ներկայացվող 1904 թվականի փոստային բացիկին՝ Բաքվի հայկական եկեղեցին և նրա հարակից հրապարակն են, որտեղ իրականացվում են Սուրբ Ծննդյան արարողությունները: