ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Էրդողանի կողմից Նիկոլ Փաշինյանին զանգահարելու մասին թուրքական լրատվամիջոցների տարածած լուրը
Advertisement 1000 x 90

ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Էրդողանի կողմից Նիկոլ Փաշինյանին զանգահարելու մասին թուրքական լրատվամիջոցների տարածած լուրը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հերքում է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը զանգահարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա Ումութ Ալի Օզմենին:

«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նման հեռախոսազանգ չի եղել»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Թուրքական «Հուրիեթ» թերթը սեպտեմբերի 15-ին տեղեկություն էր տարածել, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ՀՀ վարչապետին և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված  16-ամյա հովիվին:



Նման նյութեր