Արագածոտնի մարզի Նորաշեն համայնքի դպրոցի ուսուցչուհի Նորա Դավթյանը մեղադրվում է երկու աշակերտի ծեծելու մեջ: Այս մասին տեղակնում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից:
Նորա Դավթյանին 04.05.2018թ. Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդել է 8-րդ դասարանում: Աշակերտներից Շալիկո Սուքիասյանին իր տված հարցից և նրա պատասխանից հետո աշակերտները սկսել են ծիծաղել, ինչից զայրանալով՝ Դավթյանը շուրջ 5-10 րոպե տևողությամբ ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նույն դասարանի աշակերտներ, անչափահասներ Էմին Պիրոյանին և Շիրակ Թորոսյանին:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 118-րդ հոդվածի հատկանիշներով: