Lydian Armenia-ի ֆեյսբուքյան էջի հրապարակումը:
«Հնարավո՞ր է արդյոք իրականացնել հանքարդյունաբերություն առողջարանային քաղաքի հարևանությամբ: Հնարավո՛ր է, պնդում են փաստերը: Չեխական Կարլովի Վարի քաղաքը Եվրոպայի ամենահայտնի հանքային առողջարաններից է:
Կարլովի Վարիի շրջանը վերջին ավելի քան հարյուր տարիներին Չեխիայում եղել է նաև հանքարդյունաբերական ակտիվ շրջան: Այստեղ արդյունահանել և արդյունահանում են ամենատարբեր հանքանյութեր, այդ թվում օրինակ՝ ուրան:
Պարզ google earth հավելվածը ցույց է տալիս շրջանում այժմ գործող հանքերը՝ այդ թվում Կարլովի Վարիից 7 կիլոմետր հարևանությամբ գործող հսկայական ածուխի հանքը: Հարկ է նշել, որ ածուխի հանքարդյունահանումը կարող է ունենալ նույն բնապահպանական ռիսկերը, այդ թվում թթվային դրենաժի, ինչ և ոսկու կամ պղնձի արդյունահանումը: Ակտիվ հանքարդյունաբերությունը բոլորովին չի խանգարել Կարլովի Վարի առողջարանի զարգացմանը և տուրիստական համբավին: Ամեն ինչ կախված է ճիշտ կառավարումից և բնապահպանական ստանդարտներից»: