Շագանակագեղձի քրոնիկ բորբոքման համար շատ օգտակար է մաղադանոսի հյութը: Օգտագործել 1 թեյի գդալ` օրը 3 անգամ, 20 օր շարունակ: 10 օր ընդմիջում տալ ու նորից կրկնել բուժման կուրսը:
Շագանակագեղձի բորբոքման դեպքում իրար խառնել հավասար քանակությամբ նեխուրի հյութը և մեղրը: Ընդունել 1 ճաշի գդալ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:
Դդմի հում հյութը խորհուրդ է տրվում խմել շագանակագեղձի բորբոքում ունեցող հիվանդին` օրը 2 անգամ` 1/2 բաժակ:
Օգտակար են նաև դդմի կորիզները, որոնք անհրաժեշտ է օգտագործել սննդակարգի մեջ:
Շագանակագեղձի բուժման ողջ ընթացքում անհրաժեշտ է օգտագործել, որքան հնարավոր է, սոխ, սխտոր, ինչպես նաև մեղր` 1 թեյի գդալ, օրը 3 անգամ: