Այս ինչ մի ՖԲ գրոհ է սկսվել այդ կնոջ նկատմամբ… Գևորգ Գյոզալյան
Advertisement 1000 x 90

Այս ինչ մի ՖԲ գրոհ է սկսվել այդ կնոջ նկատմամբ… Գևորգ Գյոզալյան

Փաստաբան Գևորգ Գյոզալյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

Լսեցի Նաիրա Զոհրաբյանի ելութները, հա բայց մարդը ինչ է ասում, ասում է եկեք հրապարակային բանավիճենք, ի՞նչ կա այստեղ, այս ինչ մի ՖԲ գրոհ է սկսվել այդ կնոջ նկատմամբ, հենց հրապարակային բանավեճի արդյունքում է, որ մարդիկ ճիշտ ընտրություն են կատարում։

Մի չինական միֆ կա, ըստ որի մի քաղաքում լուր է տարածվում, որ մի քանի օրից ջրերը պղտորվելու են և ով խմեց գժվելու է։ Եվ ահա մեկը հավաքում է այնքան ջուր, որ իր ողջ կյանքի ընթացքում այն բավականացնի։ Այդպես պատահում է, քաղաքի ջրերը պղտորվում են, իսկ այդ քաղաքի մարդիկ գժվում։

Սակայն այս մարդը օգտագործելով իր հավաքած ջուրը, չի գժվում։ Եվ ահա քաղաքի բնակիչները այս մարդուն գիժ են անվանում, քանի որ նա նման չի լինում իրենց։ Այնքան է անտանելի լինում այս մարդու համար այդ քաղաքի բնակիչների ծաղր, որ ի վերջո թափում է իր հավաքած ջուրը, խմում է պղտոր ջրից և նմանվում է այդ քաղաքի բնակիչներին։

Հարգելիներս, մի՛ խմեք քաղաքի ջրից:



Նման նյութեր