«Քարաբուժությունը» կարգավորում է արյան ճնշումը
Advertisement 1000 x 90

«Քարաբուժությունը» կարգավորում է արյան ճնշումը

Քարերի վրա բոբիկ քայլելն առողջության վրա բարենպաստ ազդեցություն է ունենում, քանի որ իջեցնում է արյան ճնշումը: Այս կարծիքին են ԱՄՆ-ի Օրեգոնա նահանգի հետազոտական ինստիտուտի դասախոս Ջոն Ֆիշերն ու իր ընկերները:

Լինելով Չինաստանում` նա տեսել էր, որ այնտեղ մարդկանց մեծ մասը բոբիկ քայլում են գետաքարերի վրայով:

Նա գալով նահանգներ՝ սկսում է իր քառամսյա հետազոտությունը 100 կամավորի հետ: Այս մարդկանց բաժանեցին 2 խմբի` մի մասը այդ քարերի վրայով զբոսնում էին բոբիկ, իսկ մյուս մաս՝ կոշիկներով:

Մարդկանց այն մասի մոտ, որ քայլում էր գետաքարերով, 4 ամիս հետո առողջության զգալի լավացում էր նկատվում` ճնշման կարգավորում, ընդհանուր թեթեւություն:

Գիտնականների կողմից մշակվում է հատուկ «քարաթերապիայի» բուժման կուրս:

168.am