Ռուսականա «Голос60+» հաղորդման ժամանակ ելույթ է ունեցել ռուսաստանաբնակ հայ երաժիշտ Սերգեյ Մանուկյանը: Նա ներկայացրել է «Can’t Buy Me Love» երգը՝ ջազային տարբերակով և ստիպել հանդիսատեսին ու ժյուրիի անդամներին ոտքի կանգնել:
Սերգեյ Մանուկյանը նախկինում աշխատել է տարբեր խմբերում և մասնակցել սովետական-ամերիկյան «Music Speaks Louder Than Words» նախագծին, որտեղ աշխատել է տարբեր աստղերի հետ՝ այդ թվում նաև Սինդի Լոուպերի, Մայքլ Պոլթոնի և «Earth Wind & Fire» խմբի հետ: