
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:
1/8 եզրափակչի «Երևան»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 20-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հանդիպումը կմեկնարկի 16;00-ին: