Սերենա Ուիլյամս. Ոչնչի համար չեմ զղջում
Advertisement 1000 x 90

Սերենա Ուիլյամս. Ոչնչի համար չեմ զղջում

Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը US Open-ի եզրափակչից հետո առաջին մեկնաբանությունն է տվել՝ հայտարարելով, որ չի զղջում իր պահվածքի համար:

Հիշեցնենք, որ Ուիլյամսը Նաոմի Օսակայի հետ եզրափակչի մրցավար Կառլոս Ռամոսին գող էր անվանել, ինչի համար զրկվել էր գեյմից, իսկ ավելի ուշ տուգանվել էր 17 հազար դոլարով:

«Մրցավարն ասում էր, թե մարզիչս ինձ հուշող ժեստեր է ցույց տվել:

Ես ու մարզիչս պայմանավորված ժեստեր չունենք: Ինձ տխրեցնում է այն, որ թենիսիստուհիներին չի թույլատրվում անել այն ամենի գոնե կեսը, ինչը թույլատրվում է թենիսիստներին: Ես ոչնչի համար չեմ զղջում: Կարևոր է պնդել այն, ինչին հավատում ես»,- Ուիլյամսի խոսքը մեջբերել է «Express»-ը:

Հավելենք, որ օրեր առաջ Ավստրալիայի Բաց առաջնության ղեկավարությունը հայտարարեց՝ հունվարին կայանալիք մրցաշարի ընթացքում Կառլոս Ռամոսը չի սպասարկելու Սերենա Ուիլյամսի մասնակցությամբ խաղերը:

armsport.am