«Այդ հսկա կուտակման ամեն հատիկի համար գլխով պիտի պատասխանատու լինենք…»
Advertisement 1000 x 90

«Այդ հսկա կուտակման ամեն հատիկի համար գլխով պիտի պատասխանատու լինենք…»

Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հեղափոխությունն անշրջելի է, դա արդեն իրողություն է: Ով այսօր փորձում է պայքարել դրա դեմ, արյուն պղտորելով է զբաղված: Սակայն այս պահից ի վեր հեղափոխության կարևոր խնդիրն է դառնալու նրա որակական հատկանիշը: Հեղափոխության նկարագիրը կպայմանավորի նրա հանդեպ մարդկանց վերաբերմունքի ամրության աստիճանը: Ու եթե դա չիրագործվի լավագույնս, ապա ձեռքբերումների արժեզրկումն անխուսափելի է:

Աշխարհի ամենավեհ կոչերն ու ամենաազդու հռետորաբանությունը չեն օգնի, ամեն ինչ մի վայրկյանում աղբ կդառնան:

Միշտ չէ, որ հաղթել` նշանակում է ինչ-որ մեկի պարտությունը: Պարտվածների հաշվին ձեռք բերված հաղթանակը հաղթանակի կեսն է, իսկ մյուս կեսը ուժի գերիշխանությունն է թուլության նկատմամբ: Հենց այս գայթակղությունն է, որից պիտի խուսափել ամեն գնով, որովհետև եթե երկիրը դառնում է միայն հաղթողների երկիր, ապա ովքե՞ր են մյուսները և ո՞րն է նրանց պարտված երկիրը:

Կա սիրո, հավատի, վստահության ահռելի պաշար: Այդ հսկա կուտակման ամեն հատիկի համար գլխով պիտի պատասխանատու լինենք: Իսկ հաղթանակը ավարտուն, ամբողջական և վերջնական դարձնելու համար ընդամենը մեկ բան է պետք` տարբերակել արժեքավորն անարժեքից, պետքականը անպետքից, մնայունը անցողիկից: Կկարողանանք` փառք ու պատիվ մեր բռնած գործին: Չենք կարողանա` ամոթ մեզ»:

Հեղափոխությունն անշրջելի է, դա արդեն իրողություն է: Ով այսօր փորձում է պայքարել դրա դեմ, արյուն պղտորելով է զբաղված:…

Gepostet von Hovik Charkhchyan am Montag, 17. September 2018



Նման նյութեր