Կղզիների վրա գտնվող Սենթ Քիթս և Նևիս պետությունը, որը անկախացել է Մեծ Բրիտանիայից 1984 թ., կատարելագործել է ներդրումների ծրագիրը օտար ձեռներեցների համար:
Քաղաքացիություն ստանալու գործընթացը այդ պետությունը դյուրացրել է, և եթե նախկինում պահանջվում էր 250 հազար դոլարի ներդրում շաքարի արդյունաբերումը զարգացնելու համար, կամ՝ 400 հազար դոլար անշարժ գույք ձեռք բերելու համար, ապա հիմա իջեցվել է մինչև 150 հազար դոլար և 200 դոլար՝ անշարժ գույք ձեռք բերելու համար:
Դեռ ավելին, քաղաքացիություն ստանալու համար ընտանիքի ամուսինը պետք է ներդնի ընդամենը 25 հազար դոլար, իսկ ընտանիքի մյուս անդամները 10 հազարական դոլար:
Ողջ գործընթացը տևում է 60 օր և չի պահանջում երկրում բնակություն: Սա շատ գայթակղիչ առաջարկ է ներդրումային ծրագրերին մասնակցության ցանկություն հայտնող մեծ ընտանիքների համար:
astons.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը