ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը հասել է 32-ի
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը հասել է 32-ի

ԱՄՆ-ի Հյուսիսային և Հարավային Կարոլինայի նահանգներում «Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը հասել է 32-ի: Այդ մասին հայտնել է CBS News-ը: Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհվածների մասին:

Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Ռոյ Քուպերը մամուլի ասուլիսում հաստատել է 17 մարդու զոհվելն իր նահանգում:

«Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ-ի ատլանտյան ափեր է հասել սեպտեմբերի 14-ին: Ներկայում այն թուլացել է, բայց պահպանվում է սաստիկ հեղեղումների սպառնալիքը, քանի որ փոթորիկն իր հետ բերել է հսկայական քանակությամբ տեղումներ:

Հյուսիսային և Հարավային Կարոլինայի նահանգների ավելի քան 27 հազար բնակիչներ գտնվում են ժամանակավոր ապաստարաններում: Հարյուր հազարավոր սպառողներ զրկվել են լույսից: Մոտավորապես 523 հազար տուն ու ձեռնարկություն մնում է առանց էլեկտրականության:



Նման նյութեր