Միքայել Մինասյանի սանիկ լինելը խարան չէ. Վիկտոր Մնացականյան. 24news.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Միքայել Մինասյանի սանիկ լինելը խարան չէ. Վիկտոր Մնացականյան. 24news.am

«Իմ քայլը» դաշինքի ավագանու ցուցակում տեղ գտած Վիկտոր Մնացականյանը 24TV– ի հետ զրույցում մեկնաբանեց իր անվան հետ կապված շահարկումները։

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ «Իմ քայլը» դաշինքի որոշ թեկնածուներ նախորդ իշխանությունների հետ են կապված։ Վիկտոր Մնացականյանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի սանիկն է և արտառոց բան չի տեսնում իրենց քավոր-սանիկական հարաբերություններում։

Ավելին, կարծում է, որ իր անձնական շփումները որևէ մեկը քննարկելու իրավունք չունի։ Նրա խոսքով՝ իրեն հրավիրել են «Իմ քայլը»-ից, որի ավագանու ցուցակում նրան հատկացված է 41-րդ տեղը։

Վիկտոր Մնացականյանի հետ զրույցն ամբողջությամբ դիտեք ներկայացվող տեսանյութում։

24news.am



Նման նյութեր