Թելավիվի համալսարանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր հինգերորդ դեռահասին, ով պիրսինգ ունի բերանի մեջ, լեզվի վրա, սպառնում են լնդերի կամ ատամների լուրջ հիվանդություններ:
Մասնագետները պնդում են, որ նույնիսկ զարդը հանելուց հետո հիվանդանալու հավանականությունը չի պակասում:
Պատճառն այն է, որ նրանք անընդհատ լեզվով կամ ատամով փորձում են խաղալ իրենց բերանի զարդի հետ` առանց մտածելու սեփական առողջության մասին:
Միաժամանակ նրանք առաջարկում են լնդախտի դեպքում նուռ օգտագործել, քանի որ նուռն ունի հակալնդախտային հատկություն: Օգտակար են ոչ միայն հատիկները, այլև կեղևն ու տերևները: