«Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիայի «Համայնքային ենթակայության ժամանակակից թվային կինոթատրոնների ցանցի ստեղծում» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիայի «Համայնքային ենթակայության ժամանակակից թվային կինոթատրոնների ցանցի ստեղծում»

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

Երևանի 11 վարչական տարածքներում» նախագիծը տեղ է գտել Երևանի ավագանու ընտրությունների Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրում։ Որպես կինոռեժիսոր և ֆիլմարտադրող, վերջին քսան տարիների ընթացքում ես վեց թե յոթ փաթեթ եմ ուղարկել ՀՀ կառավարություն՝ կինոյի զարգացման Հայեցակարգից մինչև կինոյի պետական կառավարում իրականացնող մարմնի կառուցվածք։ Չեմ կարող բողոքել, թե դրանք անտեսվել են, կամ չեն քննարկվել, բայց չեն իրականացվել՝ դա հաստատ։ Ու ահա, առաջին դեպքն է, երբ քաղաքական միավորը մեր նախագիծը դարձրել է իր ծրագրի դրույթ։

***
Համայնքային, տեղական կառավարման մարմինների ենթակայությամբ գործող բյուջետային (տոմսերի մատչելի գնային քաղաքականությամբ) մինիպլեքս կինոթատրոնների ստեղծումը համաշխարհային պրակտիկայում լայնորեն կիրառվող այն փորձն է, որ կարող է կիրառելի լինել Երևանում և հավասարաչափ օգուտ բերել ինչպես փոքր կենտրոնից հեռու բնակվող քաղաքացիներին, այնպես էլ կինոարտադրությանը։ Ես ուրախ եմ, որ այս գաղափարը հավանության է արժանացել, ըստ էության ամենակայուն վարկանիշն ու ընտրազանգվածն ունեցող ուժի կողմից։ Ու ինչքան էլ «ֆեյքային ինկուբատորները» էյֆորիկ ֆոնը պահելու նպատակով ընտրությունները վերածեն անվերահսկելի ու անհեղինակ լուտանքների խառնարանի, ես ընտրելու եմ սառը գլխով, բաց սրտով։

Իմ թեկնածուն ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ Է։

Naira Zohrabyan ջան, ԱՌԱ՛Ջ։

Photo by Herman Avakian