Asekose.am-ը գրում է. Ակտիվիստ Ասյա Խաչատրյանը, գիշերը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` խնդրելով ինչ-որ մեկին լիցքավորել իր հեռախոսահամարը: Գրառմանն արձագանքել են բազմաթիվ օգտատերեր, այդ թվում նաև պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը` գրելով, որ շուտով լիցքավորումը կանի:
Նրանց զրույցը ծավալվել է այնքան, որ Ասյա Խաչատրյանը գրել է, որ Դավիթ Սանասարյանը «ուղղակի սիրի իրեն», ի պատասխան Դավիթ Սանասարյանը գրել է. «Ասուլ քեզ չսիրել չի լինում»:
Նկատենք նաև, որ գրառմանն անդրադարձել է և իր «օգնությունը» է առաջարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը: