Երգարվեստում երկարատև լռությունից հետո երգչուհի Հասմիկ Կարապետյանը նախորդ տարի վերադարձավ նոր տեսահոլովակով, սակայն դրան հաջորդեց ամուսնու աշխատանքի բերումով Կանադա մեկնելն ու Հասմիկը կրկին լռեց։ Այս օրերին Հասմիկը նկարահանել է իր նոր տեսահոլովակը, որը նվիրված է դստերը` Տաթևին։
Դեռ Կանադայում գտնվելու ամիսներին երգչուհին մեծ ցանկություն ուներ Հայաստանում նկարահանել իր փոքրիկին նվիրված երգի տեսահոլովակը: Այս տեսահոլովակում հանրությունն առաջին անգամ կտեսնի Տաթևի դեմքը, քանի որ մինչև այս Հասմիկը դստերը ցույց էր տալիս որոշակի շղարշի տակ։ Tert.am Life-ը ներկա է եղել տեսահոլովակի նկարահանումներին և առաջիննն է իր ընթերցողներին ներկայացնում բեքսթեյջն ու Տաթևի լուսանկարները։
Ամբողջությամբ՝ life.tert.am