
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվետվության՝ մոլորակի ամենամահացու հիվանդությունը տուբերկուլյոզն է:
Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, հաշվետվության մեջ նշվում է, որ գլոբալ ջանքերը 2000 թվականից ի վեր կանխել են տուբերկուլյոզից մահանալու շուրջ 54 մլն դեպք, սակայն միայն 2017-ին այդ հիվանդությունից 1.6 մլն մարդ է մահացել:
Կազմակերպության տվյալներով՝ 2000 թվականից ի վեր տուբերկուլյոզից մահացության դեպքերը ՄԻԱՎ վարակակիրների մոտ կրճատվել է 44 տոկոսով: Հենց ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ են ամենից շատ գտնվում տուբերկուլյոզով հիվանդանալու վտանգի տակ:
«Մոլորակի վրա 2017-ին շուրջ 10 մլն մարդ հիվանդացել է տուբերկուլյոզով: Հիվանդանալու նոր դեպքերի թիվը տարեկան կրճատվում է 2 տոկոսով», -ասվում է կազմակերպության հաշվետվության մեջ։