Սեպտեմբերի սկզբին Ֆիլիպ Կիրկորովն ու Նիկոլայ Բասկովը համացանցում «Իբիցա» տեսահոլովակն են ցուցադրել, որը մեկ ու կես շաբաթվա ընթացքում ոչ միայն ավելի քան տասը միլիոն դիտում է հավաքել, այլև բավական քննադատական մեկնաբանություններ։ Սկանդալային տեսանյութում շատ սադրիչ տեսարաններ կան, որոնք բացասական արձագանք են առաջ բերել։ Դրանից հետո երգիչները որոշել են ևս մեկ հոլովակ թողարկել՝ այս անգամ արդեն ներողություն հայցելով։
Տեսահոլովակի գաղափարը ռուսական շոու-բիզնեսի աստղերը վերցրել են Քանյե Վեսթից և Լիլ Փամփից, որոնք I Love It տեսահոլովակում նման կերպարներով են հանդես գալիս։
Ահա և Քանյե Վեսթի և Լիլ Փամփի տեսահոլովակը։