ՉԼ. Գեղեցիկ գոլերի երեկոն. Ռեալը ոչ մի դժվարություն չունեցավ Ռոմայի հետ խաղում
Advertisement 1000 x 90

ՉԼ. Գեղեցիկ գոլերի երեկոն. Ռեալը ոչ մի դժվարություն չունեցավ Ռոմայի հետ խաղում

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Մադրիդի «Ռեալը» մեկնարկել է անչափ վստահ հաղթանակով:

Լոպետեգիի թիմը G խմբի առաջին տուրում հանդիպեց «Ռոմայի» հետ: Մադրիդցիներն ամբողջ խաղի ընթացքում ունեին բացահայտ առավելություն մրցակցի նկատմամբ:

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսի վերջում: Իսկոն փայլուն հարված կատարեց տուգանայինից ու առաջ մղեց իր թիմին:

Երկրորդ կեսում «Ռեալը» խփեց ևս երկու գնդակ: 58-րդ րոպեին Մոդրիչի հիանալի փոխանցումից հետո Բեյլը կրկնապատկեց հաշիվը: Հանդիպման վերջում էլ Մարիանոն այս խաղում ևս մեկ փայլուն գոլի հեղինակ դարձավ ու ձևակերպեց վերջնական հաշիվը` 3:0:

Խմբի մյուս խաղում «Վիկտորիա Պլզենը» տանը ոչ-ոքի` 2:2 խաղաց Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Տանտերերից դուբլի հեղինակ դարձավ Կրմենչիկը, իսկ մոսկովյան ակումբից առաջին գոլը խփեց Չալովը, հանդիպման վերջին վայրկյաններին էլ Վլասիչը ոչ-ոքի կորզեց իր թիմի համար:

Այսպիսով, G խմբում առաջատար դարձավ «Ռեալը»` 3 միավորով: «Վիկտորիա Պլզենն» ու ԲԿՄԱ-ն ունեն մեկական միավոր:

Տեսանյութը՝ այստեղ