
Նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում տեղի կունենա աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը կփորձի պահպանել իր տիտղոսը Ֆաբիանո Կարուանայի հետ պայքարում:
Շախմատային կարևորագույն այս ստուգատեսում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին:
Նշենք, որ Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար եղել 2012 թվականի Անանդ – Գելֆանդ և 2013 թվականի Անանդ – Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում: