«Ամեն օր նոր չափաբաժնով «թքի երեսներին», պարոն Վարչապետ, լավ ես անում»
Advertisement 1000 x 90

«Ամեն օր նոր չափաբաժնով «թքի երեսներին», պարոն Վարչապետ, լավ ես անում»

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Փաշինյանի լավագույն հատկանիշը

Նիկոլ Փաշինյանն իրականում շատ լավ լյուստրացիա ա անում: Բացատրեմ ասածս. մարդն ամեն օր ռեժիմով քացու տակ ա գցում կիսահղի «քաղաքական ուժերին», որոնք ամեն օր առերեսվում են իրենց իրական դեմքի հետ:

Այդ դեմքը վախկոտի, կասկածողի ու ցանկացած իրավիճակի հետ համակերպվողի, բայց նենց թեթևի մեջ իբր սկզբունքայինի կարգավիճակում տեղավորվել ցանկացողի դեմքն է: Նիկոլի էս կեցվածքը խիստ հարգում եմ ու երկու ձեռքով խրախուսում եմ: Իրոք ժամանակն ա էդ կեղծ ուժերին ասպարեզից հանելու, էն ուժը ով չունի քաղաքական սկզբունք չունի նաև տեղ քաղաքական ներկապնակում: Ամեն օր նոր չափաբաժնով «թքի երեսներին», պարոն Վարչապետ, լավ ես անում, մեկ ա իրանք ասելու են անձրև ա գալիս:

Մաքրի դաշտը, որ քեզ ընդդիմություն լինելուց տակները չմիզող ուժերի հետ իսկական քաղաքական պայքար ծավալես:

Հ.Գ. Ես էլ պատրաստ եմ էդ քաղաքական սիլլեքի համար առանց վարանելու դրական արձանագրումներ անել:
Թե բա մենք «հեղափոխություն ենք արել, մենք կապիտալիզացնելու ենք հեղափոխության արդյունքները»…. մի քիչ ամոթ ունեցեք տո, մեկ էլ մի քիչ քաղաքական ինքնասիրություն»:

https://www.facebook.com/samsonyan.narek/posts/2032316830164798?__xts__[0]=68.ARCY-ZCByRZ_aT27DbcKgvPAAT27YvyYXf-PxFuwPI6zDf87mYzBZORAprg50d4LaGBCjlNEUOCEqdswhWLbOvPu-AtxgMjFoAywvzbDyNV8ypq8HaIdduSgDR1exvfivZatYj_vosptDg6AjebE0mzA1bPng_7xO8ISyoCXH9wq_QO_USdAwQ&__tn__=-R



Նման նյութեր