ԱԺ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բոլոր տեսակի ծայրահեղականներից ու մոլեռանդներից ամենավտանգավորը կռապաշտներն են: Եվ, որպես կանոն, նրանք ամենից մեծ վտանգը ներկայացնում են հենց իրենց` կուռքերի համար: Սկզբում նրանք իրենց կուռքին օժտում են գերբնական հատկանիշներով, որոնք նա չունի, իսկ հետո նրան դաժանաբար պատժում են, այդ հատկանիշները չունենալու համար: Սկզբում նրանք իրենց կուռքի հետ կապում են անիրականանալի ակնկալիքներ, իսկ հետո նրան դաժանաբար պատժում են այդ անիրականանալի ակնկալիքները չբավարարելու համար: Սկզբում կուռքի ամեն քայլն ու խոսքը անվիճելի ճիշտ է, հետո` նույնքան սխալ: Սկզբում երդվում են նրա անունով, հետո` անիծում: Ու վազում հաջորդի հետևից»:
«Կռապաշտները սկզբում երդվում են նրա անունով, հետո` անիծում նրան». Սպարտակ Սեյրանյան
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ