Հանրահայտ երգչուհի Քրիստինա Օրբակայտեն իր «հայկական կախվածության» մասին պատմել է Instagram-ում։
«Նկարահանումների, հարցազրույցների և հյուրախաղերի ընդմիջումներին ես ինձ թույլ եմ տալիս հանգստանալ և տաք թեյ խմել JOYCO շոկոլադներով։ Շատ համեղ են։ Միանգամից զգուշացնում եմ` դրանցից կտրվելը դժվար է»,- գրել է Օրբակայտեն։
Հայկական կոնֆետների մասին ավելի վաղ գրել էր նաև ռուս երգչուհի, կոմպոզիտոր և դերասանուհի Պոլինա Գագարինան։ Նա խոստովանել էր, որ չի կարողանում մոռանալ Հայաստանում արտադրված կոնֆետների համը։