Էմինեմի նոր թրեքը՝ «Killshot»-ը, մեկ օրում YouTube-ում հավաքել Է 38 միլիոնից ավելի դիտում՝ գերազանցելով հիփ-հոփ կոմպոզիցիաների ռեկորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Billboard-ը:
Բացի այդ, հոլովակը այս ցուցանիշով երրորդն Է դարձել տեսահոսթինգի ողջ պատմության մեջ:
«Killshot» թրեքը Էմինեմի պատասխանն Է Machine Gun Kelly ռեփերի «Rap Devil» դիսսին (կատարողի ձայնագրություն, որում նա անհարգալից Է արտահայտվում ուրիշի մասին): Երաժիշտները հակամարտում են այն պատճառով, որ 2012 թվականին Machine Gun Kelly-ն Twitter-ում կոպիտ ձեւով Է արտահայտվել Էմինեմի դստեր՝ Հեյլիի մասին: Նախորդ ռեկորդը պատկանում Էր հիփ-հոփ կատարողներ Kanye Westին եւ Lil Pump-ին: «I Love It» երգի նրանց հոլովակը 13,9 մլն դիտում Էր հավաքել առաջին 24 ժամվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: