Daily Mail. Բրիտանացի ճարտարապետները կոչ են անում փրկել քանդման եզրին կանգնած ժամանակի շքեղ օդանանավակայանը. panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Daily Mail. Բրիտանացի ճարտարապետները կոչ են անում փրկել քանդման եզրին կանգնած ժամանակի շքեղ օդանանավակայանը. panorama.am

Այն նման է գիտաֆանտաստիկ ֆիլմից  տիեզերական մոնոլիտ քաղաքի, բայց իրականում այն եղել է Սովետական միության թագի զարդերից մեկը։ Այսպես է սկսում իր հոդվածը բրիտանական հանրահայտ Daily Mail պարբերականը՝ անդրադառնալով Զվարթնոց օդանավակայանին։

Զվարթնոցի տերմինալ 1-ը ողջունել է Կրեմլի պատվավոր հյուրերին ու այցելուներին ողջ ԽՍՀՄ-ից։ Այժմ այն լքված է, փակի տակ ու կանգնած քանդման եզրին։

1970թ.-ին կառուցվելուց հետո երկրի ամենաժամանակակից օդանավակայանով ամեն ժամ ժամանում ու մեկնում էին 2500 ուղևորներ։

Նրանց համար այն շքեղության գագաթնակետն էր՝ կենտրոնական աշտարակի ռեստորանով, որտեղից կարելի էր տեսնել մայրաքաղաք Երևանի գեղեցիկ տեսարանը։

Այժմ մտնելով Զվարթնոց, որը ժամանակին Եվրոպայի ու Ասիայի խաչմերուկն էր, կարծես տեղափոխվում ես 4 դար հետ։ Մեծ դահլիճը, մարմարե պատերը քանդվում են, առաստաղը հոսում է, պատուհանները կոտրված են։

 

Բրիտանացի ճարտարապետները կոչ են անում փրկել այն։ Բացառիկ նկարները ցույց են տալիս հեղափոխական կառույցն ու նրա ուրվական ներքին վիճակը։

Բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինը ասում է, որ օդանավակայանը ճարտարապետության բացառիկ նմուշ է։ Թիմը 14 տարի Երևանում գրասենյակ է ունեցել։

Ճարտարապետը հույս ունի, որ մայիսին թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանության եկած կառավարությունը կորոշի, որ Զվարթնոցը պատմական կառույց է, որն արժանի է պահպանման։ Ճարտարապետը նաև զգուշացնում է, որ որքան երկար այն մնա, կառույցի պահպանման հնարավորությունները կնվազեն։

Նշվում է, որ օդանավակայանի նոր սեփականատերերը ցանկանում են քանդել հինը, որպեսզի առավել մեծ տարածք ունենան նոր, բազմամիլիոնանոց միջազգային տերմինալի ընդարձակման համար։ Սակայն նրանց դեմ պայքարում է հին օդանավակայանի ճարտարապետի դուստրը՝ Անահիտ Թարխանյանը, ում հայրը՝ Արթուրը, եղել է այն մրցանակակիր թիմի անդամը, ովքեր Զվարթնոցը դարձրին Հայաստանի խորհրդանիշը։ Այժմ Անահիտը պայքարում է Երևանի քաղաքապետի պաշտոնի համար՝ առաքելությամբ՝ կանգնեցնել քանդումը։

«Փրկենք Եվրոպական ժառանգությունը» կազմակերպության և Լոնդոնի Պուշկինի տան տնօրեն Կլեմ Սեսիլն ասում է. «Զվարթնոցի կառույցը դասական է իր տեսակի մեջ, այն պետք է փրկվի։ Այն կառուցվել է այն ժամանակ, երբ սովետական ճարտարապետները փորձարկումներ էին անում միջազգային ազդեցությամբ»։

panorama.am