
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն «Instagram»-ի իր պաշտոնական էջում կատարած գրառմամբ անդրադարձել է եղբոր՝ «Վալենսիայի» հետ խաղում (2:0) ստացած կարմիր քարտին.
«Սա խայտառակություն է առհասարակ ֆուտբոլի համար: Արդարությունը դեռ կվերականգնվի: Նրանք ցանկանում են ոչնչացնել իմ եղբորը, բայց Աստված երբեք չի քնում»,- գրել է Կատյա Ավեյրուն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Վալենսիա»-«Յուվենտուս» հանդիպման գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխը 29-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուին հեռացրեց խաղադաշտից «չղջիկների» պաշտպան Ջեյսոն Մուրիլյոյի նկատմամբ ոչ սպորտային պահվածքի համար: